Այսօր OK! պարբերականը սենսացիոն հայտարարություն է արել. Ջոլին սիրավեպ է սկսել երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոյի հետ:
Պարբերականի տվյալներով` օրերս Ջոլիին և Լետոյին Լոս Անջելեսում տեսել են ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Մինչ այդ զույգը հաճախ է շփվել հեռախոսով:
«Ջարեդը Անջելինայի դեմքին վերադարձրել է ժպիտը: Նա հենց այն մարդն է, այժմ ում կարիքն ունի նա: Ջարեդը հոգատար է, սակայն միաժամանակ մի քիչ խելագար` տեսակ, որն ավելի մոտ է Ջոլիին»,- ասել է ներքին աղբյուրը:
Հոդվածում նաև ասված է, որ Անջելինան և Ջարեդը զբաղվում են նույն գործերով` բարեգործություն, ԼԳԲՏ իրավունքների համար պայքար և այլն:









































