Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները պլանավորում են փետրվարի 28-ին Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթին հրավիրել էթնիկ փոքրամասնությունների, ԼԳԲՏ հանրությանը, ներգաղթյալների, որոնք չունեն փաստաթղթեր, ինչպես նաև հաշմանդամների, հայտնում է Hill-ը:
Ճշտվում է, որ դեմոկրատները ցանկանում են Թրամփին դեմ առ դեմ կանգնեցնել մարդկանց հետ, որոնք իրենց զգում են նախագահի վիճահարույց հրահանգների թիրախ:
Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ Կոնգրեսում լիբերալ համոզմունքներով մարդկանց կողմից տարածվել է նամակ, որտեղ դեմոկրատները կոչ են անում Թրամփի ելույթին հրավիրել մարդկանց, որոնք հանրության վրա «դրական ազդեցություն» են թողել, չնայած «խտրականությանը կամ սոցիալական մեկուսացմանը»: Նամակի հեղինակներից են դեմոկրատներից ներկայացուցչական պալատի անդամներ Ջիմ Լանջևինը, Սեդրիկ Ռիչմոնդը, Դևիդ Չիչիլինեն, Ջարեդ Փոլիսը և այլոք:
«Մենք ցանկանում ենք հզոր ազդակ ուղարկել (նախագահին), որ նա չի կարող մի կողմ թողնել այդ հանրությունները, և նա չի կարող փոխել այս երկրի կառուցվածքը»,- նամակից հատված է մեջբերում պարբերականը: Այնտեղ ասված է, որ երկրի բազմազանությունը գնահատելու փոխարեն Թրամփը որոշել է ստորացնել և նպաստել «կանանց, ներգաղթյալների, սահմանափակ հնարավորություններով մարդկանց, և տարբեր դավանանքի տեր մարդկանց» օտարմանը:









































