Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Չեմ էլ պատկերացնում՝ թեժ-մեժ լինի. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին

Երեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ընդունում է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և առաջիկա խորհրդարանական ընտրություններին ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Նա նաև անդրադարձել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով Շիրակի մարզում առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքով:

«Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ. մարզում ԲՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավել-ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին: Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ.-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով «Բարգավաճը» և ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա»,- նշված է հայտարարության մեջ:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայտարարության՝ իր հասցեին ուղղված հատվածին՝ նշեց. «Բարեպաշտություն, խաղաղություն, համերաշխություն, ամենալավ բաներն այդ երիտասարդներին, բոլորին: Համերաշխ գնում ենք քարոզարշավին, ինչ եք ուզում, ինչի եք կռվացնում: Լավ եղեք, համերաշխ եղեք, երջանիկ եղեք»: Նա հավելեց, որ բոլորին, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանին, ցանկանում է աստվածային օրհնություն:

Արդյոք թե՞ժ ընտրապայքար է սպասվում՝ հարցին Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Կգա ժամանակը, ես բոլորը կասեմ, ես չեմ էլ պատկերացնում՝ թեժ-մեժ լինի, ամեն մարդ իր ապրած կյանքը, իր կատարած գործունեությունը թող ցույց տա, ես էդպես եմ գնում պայքարի: Այսինքն՝ իմ արածը ցույց եմ տալիս, վերհիշել եմ տալիս ժողովրդին, մնացածն էլ ժողովուրդը ոնց գտնի, այնպես էլ կանի: Ինչի եք խառնվել իրար»:

Դիտարկմանը՝ անակնկալ չի՞ եղել Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի համար, վերջինս պատասխանեց: «Դուք ինձ վատ կամեցեք, ես ձեզ բարին եմ կամենում: Համերաշխություն, սեր, միաբանություն ամբողջ հայ ժողովրդին: 96-ից իմ կարգախոսն է՝ հավատ, հույս և սեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում