Հայաստանի կառավարությունը պարզեցրել է դեղատներին առաջադրվող պահանջները: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով՝ դեղատների վաճառասրահի նվազագույն մակերեսը 18 ք.մ.-ից հասցվել է 12-ի, հանվել է նաև անձնակազմի համար հանգստի սենյակի առկայության վերաբերյալ պահանջը:
Եթե նախկինում վտանգավոր դեղագործական թափոնների համար առանձին տարածք ունենալու պահանջ կար, ապա հիմա դրանք կարելի է պահել նաև առանձին պահարանում կամ արկղում: Բացի այդ, հանվել են դեղամիջոցների ստերիլիզացման և տարրաների ախտահանման համար նախատեսված սենյակների առկայության մասին պահանջը:








































