Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Սեպտեմբերի 3-ին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կստորագրի «կապտանռնագույններ»-ի հետ:
Սակայն Բուսկետսը «Բարսելնա»-ի միակ ֆուտբոլիստը չէ, ում հետ ակումբի ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը:
Առաջիկա օրերին կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը նոր պայմանագրեր կառաջարկի պաշտպան Խերարդ Պիկեին և կիսապաշտպան Անդրես Ինյեստային: Նշված ֆուտբոլիստների` իսպանական գրանդի հետ պայմանագրերի ժամկետը լրանալու է 2015 թվականին:






































