Ամենախոշոր և հայտնի պոռնոկայքը՝ PornHub-ը, հայտարարել է, որ գործարկում է «Սեռական առողջության կենտրոն PornHub-ից» ռեսուրսը, հաղորդում է Mashable- ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ կոնտենտի ռեսուրսը նվիրված է լուրջ թեմաների՝ կապված սեռական կյանքի հետ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, հակառակ սեռի հետ հարաբերությունների հաստատում, պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու անհրաժեշտություն:
Կայքում աշխատելու են ամերիկացի հայտնի բժիշկներ, թերապևտներ, որոնք կպատասխանեն նաև օգտատերերին հուզող հարցերին: «Մեր նպատակն է օգտատերերին տրամադրել հավաստի և օգտակար տեղեկատվություն և զերծ պահել նրանք համացանցում սիրողական խորհուրդներ փնտրելուց»,-հայտարարել է ընկերության փոխնախագահ Քորի Փրայսը:
Ի տարբերություն հիմնական կայքի, նոր ռեսուրսը կլինի անվճար:










































