ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առաջի հեռախոսազրույցից անմիջապես հետո Ուկրաինայի արևելքում՝ Ավդեևկա արդյունաբերական քաղաքում, վերսկսեցին արյունալի մարտեր ուկրաինացի զինվորականների և ռուսամետ անջատողականների միջև, գրում է Der Spiegel գերմանական պարբերականը:
Ներկայիս մարտերն ամենալուրջն են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Կողմերից ոչ մեկը չի պահպանում կրակի դադարեցման ռեժիմը: Ներկայում 22 հազար բնակչություն ունեցող Ավդեեևկայում ջեռուցում, էլեկտրականություն չկա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել և հայտարարել բնակիչներին տարհանելու ծրագրերի մասին: Հոդվածի համաձայն՝ Ավդեևկան կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար. քաղաքում տեղակայված է Եվրոպայի ամենախոշոր քիմիակաշն գործարանը:
Եկար ժամանակ է, ինչ Ուկրաինայի հակամարտությունը գտնվում էր սիրիական պատերազմի ստվերում, իսկ այժմ իրավիճակի սրման մեջ կարող է հետաքրքրված լինել ինչպես Կրեմլը, այնպես էլ ուկրաինական ղեկավարությունը՝ ասվում է հոդվածում:
Ուկրաինացի փորձագետները մեղադրում են Մոսկվային այն բանում, որ վերջինս ցանկանում է ստուգել ԱՄՆ նոր նախագահի արձագանքը և ցույց տալ, որ ՌԴ-ն շարունակում է վերահսկել այդ պարեազմը: Ռուսամետ փորձագետներն իրենց հերթին ենթադրում են, որ ուկրաինական ղեկավարությունը վախենում է, որ կարող է դերակատարում չունենալ Պուտինի և Թրամփի միջև «գործաքներում»: Այս կերպ նրանք ցանկանում են ամերիկացի առաջնորդին ցույց տալ, որ Պուտին խախտում է Մինսկի համաձայնագրերը, ինչի հետևանքով Կիևն ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը՝ եզրափակում է հոդվածագիրը:










































