Սիրիայի հարցով միջազգային համաժողով (Ժնև-2) անցկացնելու տեխնիկական և լոգիստական նյութի պատրաստություններն ավարտված են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Պան Գի Մունի խոսքով՝ համաժողովի անցկացման ժամկետները կախված են նրանից, թե Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը որքան շուտ պատրաստ կլինեն մասնակցել դրան:
«Ես պատրաստվում եմ այն գումարել որքան հնարավոր է շուտ»,- հավաստիացրել է գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ միջազգային հանրության գլխավոր նպատակը տվյալ պահին Սիրիայում բռնության դադարեցումն է, բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, կառավարության և ընդդիմության միջև բանակցային գործընթացի մեկնարկը:










































