ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մոտ աղբյուրների տեղեկացմամբ՝ նա և նրա թիմը հնարավորություն կունենան «ձեռնոց նետելու» նորընտիր նախագահ Թրամփին՝ հաղորդում է Fox News-ը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Օբաման աջակցություն է հայտնել Թրամփի հրամանագրի դեմ բողոքարկողներին: Նշվում է, որ ընդամենը 10 օրը բավական եղավ, որ նախկին նախագահը հանդես գա նոր նախագահի որոշումների դեմ: Օբաման անմիջականորեն չքննադատեց Թրամփին. նա հայտարարություն տարածեց իր մամուլի խոսնակի միջոցով:
«Նախագահ Օբաման ոգեշնչված է ողջ երկրում տեղի ունեցող իրադարձություններով: Քաղաքացիներն իրենց՝ հավաքվելու, կազմակերպվելու և կարծիքը հայտնելու սահմանադրական իրավունքն են իրացնում»,- ասել է Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը:








































