WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգը, որն օգոստոսի 22-ին դատապարտվել է 35 տարվա ազատազրկման, հորմոնալ թերապիայի միջոցով ցանկանում է կին դառնալ և խնդրել է իրեն Չելսի անվանել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նա ասել է, որ իր կյանքում նոր փուլ է սկսվում: «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ով եմ ես իրականում: Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ»,- ասել է կալանավորը:
Նրա փաստաբանը՝ Դևիդ Քումբսը, խոստացել է անել ամեն հնարավոր բան, որպեսզի ինֆորմատորի ցանկությունն իրականացվի:
Բանտի աշխատակազմի ներկայացուցիչ Ջորջ Մարսեքի խոսքով՝ եթե Բրեդլի Մենինգն իրոք ուզում է կին դառնալ, նրան պետք է քաղաքացիական բանտ տեղափոխել, քանի որ այդ բանտում միայն զինվորներ են:











































