«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար: Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, երբ նա աշխատել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում:
Ըստ շրջանառվող լուրերի` նրա պատվերով կրակոցներ են արձակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանի տան ուղղությամբ:
Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել կատարվածից, իսկ Ս. Ղուկասյանը որոշ ժամանակ անցկացրել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Թերթը փորձել է այս տեղեկությունները ճշտել անձամբ Ս. Ղուկասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե պատմությունն աղավաղված է. «Դրանք հստակորեն պարոն Ղուկասյանին վարկաբեկելու տեղեկություններ են և շահարկվում են հստակ նպատակով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:







































