Հայտնի Mcmillan բառարանը փոխել է «ամուսնություն» բառի բացատրությունը՝ նշելով, որ Եվրոպայում միասեռ ամուսնությունների օրինականացումը պետք է վերաբերի ոչ միայն օրենսդիր ոլորտին, այլև հասարակական կյանքին, սովորական ուսուցողական բառարաններին:
Եթե նախկինում «ամուսնություն» բառը բնութագրվում էր որպես «հարաբերություններ կնոջ և ամուսնու միջև», ապա այժմ բառարանը ևս մեկ նշանակություն է ավելացրել՝ «նույն սեռի մարդկանց միջև նմանատիպ հարաբերություններ», հաղորդում է The Guardian-ը:
Բառարանի գլխավոր խմբագիր Մայքլ Ռանդելը հայտարարել է, որ, հնարավոր է՝ շուտով անհրաժեշտ կլինի փոխել նաև «ամուսին» և «կին» բառերի բացատրությունը:










































