«Չնայած, որ այս օրենքը առաջադրվել և աոաջին ընթերցմամբ անցել է դեո նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ, իսկ երկրորդ և երրորդ ընթերցումներն արդեն անցել են ներկայիս խորհրդարանի կողմից և այդ ընթացքում էլ եղել են բազմաթիվ քննարկումներ, խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ օրենքի մեկնաբանության և լուսաբանման անհրաժեշտություն կա հասարակությունում, քանի որ շատերն են շփոթում «գենդեր» հասկացության, «գենդերային հավասարության» էությունն ու բնույթը, և շատ հաճախ այս հասկացություններն օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում խոսելով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին» վիճահարույց օրենքի շուրջ, ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ռուզաննա Մուրադյանի հետ հարցազրույցը՝ կարդացեք «Առավոտ»-ի վաղվա համարում:










































