Nike-ի ղեկավար Մարկ Փարքերը նամակ է գրել իր աշխատակիցներին, որում իր աջակցությունն է հայտնել մուսուլմանական երկրների մարդկանց, որոնց մուտքն ԱՄՆ արգելված է նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով, հաղորդում է Dazed կայքը:
«Nike-ը հավատում է այն աշխարհին, որտեղ յուրաքանչյուրը բազմազանության ուժին է հետևում: Անկախ այն հանգամանքից, արդյոք դուք հավատացյալ եք կամ ինչ-որ կրոնի հետևորդ, անկախ այն բանից, թե որտեղ եք ծնվել կամ ում եք սիրում, յուրաքանչյուրի անհատական փորձն է մեզ ընդհանուր առմամբ դարնձում ուժեղ »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փարքերը նշել է, որ այս արժեքները վտանգի տակ են Թրամփի վերջին հրամանի պատճառով: «Մենք չենք աջակցում այդ քաղաքականությանը»,-ընդգծել է ընկերության ղեկավարը:
Նա նաև նշել, որ իր ուժերի սահմաններում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի «իր ընտանիքի յուրքաքանչյուր անդամին. Գործընկերներին, մարզիկներին, սիրելիներին»:









































