Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ինչի համար է պետք կառավարությունը. տնտեսության զրոյական վիճակ՝ շնորհիվ սպասարկման ոլորտի

Ինչպես արդեն ներկայացրել ենք, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը  օրերս հրապարակել է 2016թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը օպերատիվ տվյալներով: Համաձայն դրա՝ անցած տարում ՀՀ-ի ՏԱՑ-ի (կամ ՀՆԱ-ի) աճը կազմել է 100.5%: Չքննարկելով այդ ցուցանիշի ինչպիսին լինելը մեր տնտեսության համար՝ պարզապես արձանագրենք, թե տնտեսության որ ոլորտները զարգացման ինչ մակարդակ են ապահովել անցած տնտեսական տարում:

Արդյունաբերությունում գրանցվել է 6.7% տնտեսական աճ՝ 1.429 մլրդ-ի արտադրանքի ծավալով: Ընդ որում, 2015թ.-ի  համեմատությամբ անցած  ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է արտադրական ծավալների աճ: Ամենաթույլ աճի դեպքում անգամ  2.5-3%-անոց վերելքի տեմպը պահպանվել է:

Գյուղատնտեսության ոլորտում, որ վերջին մի քանի տարիներին անընդմեջ լուրջ տնտեսական աճ էր ապահովում, արձանագրվել է  5.2%-անոց անկում, ինչն աննախադեպ է այս ոլորտի համար վերջին տարիների առումով: Այստեղ տարեսկզբից մինչև մայիս ամիսը ներառյալ կայուն աճ է արձանագրվել: Հունիս-հուլիսին, պայմանավորված թերևս 2015թ.-ի համեմատությամբ ծիրանի ցածր բերքով, որոշակի անկում է ցույց տրվել, օգոստոսին 10%-անոց աճով փոխհատուցվել է նախորդ ամիսների անկումը, բայց սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր ցուցանիշների 20-30%-անոց անկում է արձանագրվել: Դրա  ԱՎԾ-ական բացատրությունը թերևս կվերաբերի խաղողի արտադրության ծավալների անկմանը: Իսկ նոյեմբեր ամսին արձանագրված աճը Ստեփան Մնացականյանը բացատրում էր հոկտեմբերին անձրևների պատճառով չհավաքված կաղամբի քաղով:

Այդուհանդերձ,  ամենաակտիվ երկու ամիսների մոտ 50%-անոց անկման շնորհիվ արդյունքում  ունեցել ենք վերջին տարիների համար նախադեպը չունեցող անկում մի ճյուղում, որը թերևս 2009թ.-ի ճգնաժամից հետո փոխարինելով  շինարարությանը՝ «էապես նպաստում  էր»  մեր տնտեսության 2-3%-անոց կայուն աճին: Ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կազմել է 907.5 մլրդ դրամ:

Շինարարության ոլորտում անկումը կազմել է 11%: Ընդ որում, բացի հունվար-փետրվար ամիսներից (հունվարին շինարարության ծավալը եղել է 8.2 մլն դրամի), մնացած բոլոր ամիսներին ոլորտում անկումը եղել է կայուն, առավելապես երկնիշ: Ընդ որում, տարվա առաջին ամիսներին հասկանալիորեն ծավալները տասնապատիկ փոքր են եղել սեզոնին կատարվող շինարարության ծավալներից: Տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 398 մլրդ դրամին համապատասխան շինարարություն:

Առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.0%-ով:  Ընդհանուր առևտրաշրջանառության բացարձակ թիվը կազմել է ավելի քան 2 տրիլիոն  233 մլրդ դրամ: Ընդ որում, մինչև նոյեմբեր որոշակի տատանումներով 1-2%-անոց աճ կամ անկում է եղել, և միայն տարեվերջյան երկու ամիսներին ավելի քան 4%-անոց աճի շնորհիվ բալանսում դրական արդյունք է ստացվել:

Ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) արտաքին առևտրաշրջանառությունից հետո  ամենաբարձր աճն է գրանցվել՝ 7.1%: Տարվա բոլոր ամիսներին այս ոլորտում զգալի աճ է գրանցվել, մեծամասամբ երկնիշ՝ բացառությամբ դեկտեմբերի, երբ ունեցել ենք  0.6%-անոց անկում:

Տնտեսության կարևորագույն ցուցիչներից մեկի՝ էլեկտրաէներգիայի արտադրության առումով 6.2%-անոց   անկում է արձանագրվել: Տարվա ընթացքում արտադրվել է 7 մլրդ 215 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Սոցիալ-տնտեսական իրավիճակի կարևորագույն ցուցիչ է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը, որտեղ գրանցվել է 1.7%-անոց աճ: Ընդ որում, պետական հատվածում գրանցվել է մոտ 2%-անոց անկում, ոչ պետականում՝ 4.5%-անոց աճ: Տարվա միջին ցուցանիշը կազմել է 187850 դրամ: Պետական հատվածի աշխատողներինը՝ 161872 դրամ, մասնավորինը՝ 221850 դրամ:

2016թ.-ի ընթացքում արտաքին առևտրի ոլորտում կատարվել է 5 մլրդ 75 մլն դոլարի առևտուր, որից 3.3 մլրդը՝ ներմուծում:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալները աճել են 7.4%-ով, ընդ որում. արտահանումը՝ դոլարային արտահայտությամբ, 20%-ով, իսկ ներմուծումը՝ 1.6%-ով:

Արձանագրվել է սպառողական գների ինդեքսի 1.4%-անոց անկում և արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի 1.5%-անոց աճ:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է միջինում 480.49 դրամ: Դրամի ամենացածր արժեքը գրանցվել է փետրվար ամսին՝ 493.64 դրամ 1 դոլարի դիմաց, ամենաբարձրը սեպտեմբերին՝ 474.10 դրամ 1 դոլարի դիմաց: Մինչև ապրիլ ամիսը 1 դոլարի արժեքը բարձր է եղել  480 դրամից, մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում տատանվել է 470-480-ի միջակայքում, դեկտեմբերին դարձյալ բարձր է եղել 480 դրամից:

Համաձայն ներկայացվածի՝ պարզ է դառնում, որ տնտեսության զրոյական վիճակը պահպանվել է առաջին հերթին շնորհիվ սպասարկումների ոլորտում արձանագրվող աճի:

Տնտեսության ճյուղերին առավել մանրամասն կանդրադառնանք սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների հրապարակումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում