ՄԱԿ-ի դատարանը Թուրքիայի իշխանություններին պարտադրել է ազատ արձակել միջազգային կազմակերպության տրիբունալի դատավորին, որը ձերբակալվել էր Թուրքաիայում անցած տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձին հնարավոր մասնակցության հետ կապված: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես ասվում է Քրեական տրիբունալների համար Միջազգային մնացորդային մեխանիզմի որոշման մեջ՝ կազմակերպության դատավոր Այդըն Սեֆա Աքայը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, և նրա ձերբակալությունը խախտում է դատական անկախության սկզբունքը: ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ դատավորը պետք է ազատ արձակվի մինչև փետրվարի 14-ը:
Reuters-ի տվյալներով՝ ազատ արձակվելուց հետո թուրք դատավորը կաորղ է վերսկսել աշխատանքը Ռուանդայի քաղաքական գործչի գործով տրիբունալում, որը կասկածվում է Ռուանդայում ցեղասպանությանը մասնակցության մեջ:
Նոյեմբերին հաղորդվում էր, որ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի թուրք դատավորին, որը հետաքննել է հանցագործություններ Հարավսլավիայում և ցեղասպանությունը Ռուանդայում:









































