Հազիվ էր Կոնստանտին Մելաձեն խուսափել դատավճռից վթարի գործով, որում նա մահացու վրաերթի էր ենթարկել մի կնոջ, աշնանը նրան սպասվում են նոր դատեր, հաղորդում է glamurchik.tochka.net-ը:
Կոնստանտինի նախկին գործընկեր, ներկայում նրա հակառակորդ Դմիտրի Կոստյուկը հայտարարել է, որ կտրուկ միջոցներ կձեռնարկի, եթե հեռարձակվի «Ցանկանում եմ ՎիաԳրա» թեկուզ մեկ եթեր:
«Ցանկանում եմ նախօրոք զգուշացնել, որ վճռականորեն եմ տրամադրված, և եթե հաղորդումը եթեր հեռարձակվի, որի անվանման մեջ կա «ՎիաԳրա» բառը, ես կձեռնարկեմ իրավաբանական միջոցներ, որպեսզի պաշտպանեմ իր իրավունքները: Օրինախախտներին սպասվում է մեծ սկանդալ և իրավական պատժամիջոցներ»,- հայտարարել է Կոստյուկը:











































