Friday, 19 06 2026
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության

Օգոստոսի 16-ին և 17-ին Վան քաղաքում շարունակվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարար համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի հայ երիտասարդ ներկայացուցիչները շարունակել են ակտիվ շփումներն իրենց թուրք գործընկերների հետ: Տեղի են ունեցել անհատական գործարար հանդիպում-բանակցություններ, որոնց ընթացքում հայ գործարարներն այցելեցին Վանում տեղակայված տարբեր ձեռնարկություններ, գործարաններ՝ տեղի արտադրությանը և բիզնես հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Հայկական կողմը ներկա է գտնվել Վանում կաթնամթերքի, քաղցրավենիքի արտադրության ձեռնարկություններում, այցելեց գրանիտի, մարմարի, ասֆալտի, բետոնի գործարաններ, փորձեց հասկանալ տեղի երիտասարդ արտադրողների հնարավորությունները:

«Նման գործարար այցերի ժամանակ առավել սերտ կուսումնասիրվի Վանի տեղական շուկան, համատեղ ուժերով կփորձվի ուղիներ գտնել հայկական և թուրքական շուկաների միջև ապրանքափոխանակման պայմանների ստեղծման համար, որը հետագայում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար պարարտ հող կնախապատրաստի»,- նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի համակարգող Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ հասարակական կարծիք ձևավորելու, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ զարգացնելու առումով շատ էական են նմանատիպ այցելությունները, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լինել հետևողական և համառ քայլերով շարժվել առաջ:

Անհատական հանդիպում-բանակցությունների ընթացքում երկու երկրների գործարարների մի մասը նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել երկկողմ համագործակցության վերաբերյալ:

Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» (նախագահ՝ Մուշեղ Ավետիսյան) և «Վանի երիտասարդ գործարարների միության» (նախագահ՝ Էրեն Գյոքչենայ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջև համագործակցության նոր հարթակի հիմք դրվեց:

Հիշեցնենք, որ եռօրյա գործարար համաժողովն իրականացվել է «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջև համագործակցության ստեղծմանն ու խթանմանը:

Հավելենք, որ օգոստոսի 15-ին՝ պլենար հանդիպմանը նվիրված համաժողովի մեկնարկի օրը, Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ գործարարների միջև կլոր սեղանի շուրջ հետաքրքիր քննարկումներ են ծավալվել երկկողմ առևտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորությունների և նախադրյալների, ինչպես նաև վերջիններիս առնչվող խոչընդոտների ու արգելքների վերաբերյալ: Համաժողովի ժամանակ հայկական պատվիրակության կողմից նշվեց, որ Վան հասնելու համար անցել են մոտ 900 կմ՝ ծախսելով 16 ժամ, մինչդեռ Վան-Երևան-Վան չվերթի գործարկման դեպքում հնարավոր էր էականորեն կրճատել ժամանակը՝ հասցնելով այն ընդամենը 40 րոպեի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում