Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Ադրբեջանին. Էդվարդ Նալբանդյան

Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունն ու, առաջին հերթին, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, պահանջներին և կորցրել է իրականության զգացումը: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փո րձը հայ-ադրբեջանական սահմանին և ի՞նչ քայլեր է ձեռնարկել այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն:

«ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությունով հանդես եկավ միջադեպից անմիջապես հետո: Ոմանք հարցնում են` ինչո՞ւ է դա արվել և ո՞վ է հրաման տվել. Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, տեղական ինչ-որ հրամանատարնե՞ր, թե՞ ինքնաբուխ է արվել խելքը կորցրած դիվերսանտների կողմից: Բոլոր տարբերականերն էլ շատ վատն են»,- նշեց Նալբանդյանը:

Նա մեկնաբանությունից վեր է համարել այն պնդումը, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է տվել դիվերսիոն ներթափանցման փորձի հրամանը: «Չնայած որևէ մեկը, կարծում եմ, կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ընդունակ է այդպիսի հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի ամրապնդումից: Ենթադրենք, այս անգամ բացառություն էր և Ադրբեջանի ղեկավարությունը չէր հրաման տվել, այլ տեղական ինչ-որ հրամանտարներ: Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում ուղղակի «բեդլամ» է: Այսինքն, ինչ-որ հրա մանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա և կարող են այնպիսի գործողությունների, արկածախնդրության գնալ, որը կարող է ոչ միայն սրել, այլև այլ բացասական զարգացումների բերել»,- ընդգծեց արտգործնախարարը:

Անդրադառնալով այն հնարավոր տարբերակին, թե կատարվածը  խելքը կորցրած դիվերսանտների ձեռքի գործն էր` Նալբանդյանն ասաց. «Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության գեբելսյան հռետորաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ այսպիսի երևույթներ կարող են լինել, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող է լինել, որ հանրային կարծիքի հարցումները, որոնք անցկացվել են հունվարին հենց Ադրբեջանում, ասում են այն մասին, որ Ադրբեջանի հասարակության 92 տոկոսն արտահայտվում է ուժի գործադրման և ռազմա կան ճանապարահով հարցի լուծման օգտին: Կարծում եմ` ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունն ու առաջին հերթին եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում նրանց կոչերին, իրենց պահանջներին և կորցրել է իրականության զգացումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում