Նյու Յորքում այրվող մարդը սարսափեցրել է անցորդներին։ The Daily Mail պարբերականը տեսաձայնագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հրկիզվող մարդը հանգիստ քայլում փողոցում և փորձում հանել վերարկուն։
«Այս տղան այրվում է, գրողը տանի։ Ամեն ինչ կարգի՞ն է քեզ հետ։ Դու լա՞վ ես»,-հարցնում է անցորդներից մեկը, սակայն առեղծվածային տղամարդը ոչինչ չի պատասխանում և շարունակում է իր ճանապարհը։
Հոլովակը հրապարակվել է նաև Tiwtter-ում NYCFireWire օգտատերի կողմից, որը գրել է․ «Միայն Նյու Յորքում»։ Տղամարդու ինքնությունը հայտնի չէ։









































