Լեդի Գագան կրկին զարմացրել է: Առաջին հերթին աստղը դարձյալ փոխել է իմիջը: Նա շիկահեր է դարձել ու կարճ կտրել է մազերը: Երկրորդ, նա շրջապատին ցուցադրել է բաց դեկոլտեն, որը չի կարողացել թաքցնել կրծքի հատվածի թոռոմած մաշկը: Եվ եթե առաջին փաստը լրագրողներին ու երկրպագուներին չի անհանգստացնում, ապա երկրորդը դժվար է անտեսել: Երգչուհին ընդամնեը 27 տարեկան է, այդ պատճառով թոռոմած մաշկը զարմանք է առաջացնում:
Ամենայն հավանականությամբ, դա կապված է նրա հետ, որ Գագան վերջերս շատ է նիհարել: Հայտնի չէ՝ նա դիտավորյալ է նիհարել, թե դա ծանրաբեռնված աշխատանքի հետևանք է: Փաստ է, որ էպոտաժի աստղը շտապ պետք է կուրծքը ձգելու լավ քսուք ձեռք բերի, կոսմետոլոգի մոտ գրանցվի, իսկ ավելի լավ է՝ ֆիթնեսով զբաղվի և մեծ ուշադրություն դարձնի կրծքի մկանների ձգմանը:












































