Այս օրերին հանրության ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Լեռնային ղարաբաղ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու հարցի վրա: Արդյո՞ք Լապշինի տարհանձնումը կանխելու ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը բավարար են, թե ոչ, ի՞նչ պետք է անի ՀՀ ՄԻՊ գրասենյակը. «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում այս հարցերին անդրադարձավ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Առաջին օրերից սկսած՝ մենք ակտիվ աշխատում ենք ՄՒՊ ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ, պետք է լինենք շատ ակտիվ, որովհետև այն ուղղությամբ, որ մենք պետք է աշխատենք, դա հիմնարար նշանակություն ունի: Առաջնահերթ, գլխավոր խնդիրը խոսքի ազատության հարցն է. որևէ կապ չունի տարածքի քաղաքական կարգավիճակը իրավունքների պաշտպանության, առավել ևս խոսքի ազատության հետ. սա լուրջ վտանգ է ներկայացնում:
Գաղտնիք չէ, որ հայատյացություն գոյություն ունի Ադրբեջանում, և վտանգ կա, որ Լապշինը նույնպես Ադրբեջանում կենթարկվի խոշտանգումների և վատ վերաբերմունքի…»,- նշեց Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ի հավաստմամբ՝ արձագանք է եղել Մամուլի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչի կողմից, ով կարևոր շեշտադրումներ է արել ՝ նշելով, որ ԼՂ-ում լրագրողի աշխատանքը իրավաչափ է և ընդգծելով, որ Լապշինին հանձնելու դեպքում նա Ադրբեջանում կարող է ենթարկվել ծանր պատժի՝ որպես վրեժխնդրություն՝ Արցախում իր կատարած լրագրողական աշխատանքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































