Tuesday, 23 06 2026
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը

«Ժառանգության» մարզային կառույցները դեմ են դաշինքներին. այդ դաշինքներում կան ազգասպան գործիչներ

«Ժառանգություն» կուսակցության ներսում խմորումները՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի հետ, շարունակվում են: Օրերս «Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ  ընդունելի չեն համարում «Ժառանգության» վարչության ձեռնարկած որոշ միջոցներ, որոնք ուղղված են նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների հետ լայն համախմբում կազմելուն, այդ թվում՝ համագործակցության վերաբերյալ քննարկումներին ու բանակցություններին Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կառավարությունների նախկին նախարարներ Վ. Օսկանյանի և Ս. Օհանյանի հետ:

«Հիմնավորում ենք մեր անհամաձայնությունը նրանով, որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ և ղեկավարելով պետական կառավարման կարևորագույն օղակներ, երբևէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած ներքին և արտաքին հանցավոր քաղաքականությանը, չեն ցուցաբերել նախաձեռնողականություն և ինքնուրույն մտածողություն այդ ամենը շտկելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա մենք ունենք եռյակի ձևաչափով համագործակցության դառը փորձը, և որ Գ. Ծառուկյանն ինքն այս պահին դեռևս հանդես չի գալիս ընդդիմադիր դիրքերից: Այս ամենի հետևանքով մենք կդավաճանենք մեր այն հայրենակիցներին, որոնք այսքան տարիների ընթացքում հավատացել են մեզ և ընդունել են մեր գաղափարները»:

Սիսիանի «Ժառանգության» կառույցի համակարգող Ռադիկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե կուսակցությունը որոշի դաշինքով մասնակցել,  իրենք պարտավոր են կուսակցության հետ «քայլել»:  Հանդիպել են թե՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և թե՛ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Մենք մեր կարծիքն ենք հայտնել և դա  հրապարակել ենք: Հիմա վարչության անդամների որոշման հարցն է արդեն»,-ասաց Ռադիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե կուսակցությունը մասնակցի դաշինքով, անպայման կսատարեն՝ անկախ անհամաձայնությունից:

«Մենք հրապարակել ենք մեր կարծիքը նախկին բոլոր պաշտոնյաների, «Ծառուկյան» դաշինքի մասին, և դա մեր կարծիքն է եղել, մեր համակիրների մեջ էլ կան մարդիկ, որ կողմ էին դաշինքով մասնակցությանը, բայց մեծամասնության կարծիքն է եղել, որ գնանք առանձին. մեր կարծիքն ուղարկել ենք վարչության նիստին»,- ասաց նա:

Ընտրություններին առանձին մասնակցելը Ռադիկ Հովհաննիսյանը ճիշտ է համարում, թեև նշում է, որ կա հիասթափություն կուսակցությունների նկատմամբ: «Մեծամասնության կարծիքը եղել է այն, որ առանձին մասնակցենք»,- ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի գրասենյակի աշխատանքների համակարգող Աննա Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե կուսակցությունը որոշի ընտրություններին մասնակցել դաշինքով, ապա ինքը չի մասնակցի ընտրական գործընթացներին՝ նույնիսկ հանձնաժողովում, քարոզարշավին չի մասնակցի: «Իսկ եթե «Ժառանգությունը» ընտրություններին ներկայանա որպես առանձին, մաքուր «Ժառանգություն», ապա մենք, ինչպես միշտ, կանենք ամեն բան, որպեսզի հասնենք մեր նպատակին»,- ասաց Աննա Հակոբյանը:

Հարցին՝ առանձին մասնակցելու դեպքում կարո՞ղ է քաղաքական ուժը հաջողել այս նոր ընտրակարգով, Աննա Հակոբյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ «Ժառանգությունն» այնքան վատ համբավ ունի, որ չի կարող ինչ-որ բանի հասնել: Եթե կա մի կուսակցություն, որը մեծ ժողովրդականություն է վայելում, դա «Ժառանգությունն» է»:

Նրա խոսքով՝ ոչ թե դեմ են դաշինքներին, այլ այդ դաշինքներում կան այնպիսի մարդիկ, որոնք այս պահին էլ, չնայած պաշտոնաթող են, միևնույն է, իրենք մասնակից են եղել ցանկացած վատ ու ազգասպան գործի, դրա համար գտնում ենք, որ իրենց հետ չենք կարող քայլել:

Հարցին՝ արդյոք «Ելք» դաշինքին միանալու դեպքում նույն մոտեցումը կունենա՞ք, Աննա Հակոբյանը ասաց. «Մեր կառույցը ոչինչ չունի «Ելք»-ի դեմ, մենք իրենց մեջ էլ լավ ընկերներ ունենք, իրենք ազատության, ազատ մտքի մարդիկ են, բայց միևնույն է՝ ես կարծում եմ, որ եթե անձը ծնվում է, ծնողներն իրեն տալիս են անուն. մեր կուսակցությունն էլ ծնվել է ու ունի իր ուրույն անունը քաղաքական դաշտում՝ անկախ նրանից, թե այսօր ռեժիմն ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս, միևնույն է՝ մենք հստակ գիտենք, որ «Ժառանգությունը» միակ հույսն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում