Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է. Անահիտ Բախշյանը՝ վարչապետին

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Հունվարի 13-ին կայացած  Ձեր ասուլիսում  ըստ ոլորտների ներկայացրիք  կառավարության 100 օրվա  գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես  հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝  ոլորտի խնդիրների լուծմանն  ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:

Չեմ թաքցնի, ակնդետ հետևել եմ ոլորտի բարեփոխումներին միտված Ձեր բոլոր  հանձնարարականներին, որոնք  կատարելու  համար Ձեր կողմից տրված ժամկետներն անհավանական կարճ են, որն էլ ստիպել է պետական լիազոր մարմնին ընդամենը գրի առնել չուսումնասիրված, չհիմնավորված լուծումներ: Չնայած՝ արդար կլինի, եթե ասեք, որ Ձեր կողմից տրված հանձնարարականները  ոչ միայն նորություն չեն, այլև դրանք եղել են նաև Ձեզանից առաջ: Ի՞նչ են ասելիքս ու դիտարկումները  հատկապես  «Ի՞նչ է արվել»  վերնագրի տակ գրվածի առնչությամբ՝ ըստ նույն համարակալման:

Առաջին դիտարկումս այն է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ոլորտը  պետք առաջնորդվի  «Կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքով, որը պետք է   ընդունվի 5 տարին մեկ: Առաջինը եղել է 2001-2005թթ., երկրորդը՝ 2011-2015թթ., երրորդը՝ 2016-2025թթ. տասնամյա ծրագիրը, ոչ միայն չկա, այլև   Ձեր անելիքների մեջ նույնպես  նախատեսված չէ: Իհարկե, օրենքի լինելը դեռ  ոչինչ չի նշանակում, որովհետև  2011-2015թթ. օրենքով  նախատեսվում էր կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ին, որն անցած 5 տարիներին այդպես էլ 2.6%-ից չբարձրացավ: Ինչևէ, ասելիքս այն է, որ չունենք կրթության զարգացման 2016-2025թթ.ծրագիրը:

Կետ 2. ասում եք՝ «Ապահովվել է հանրակրթական հիմնարկների թափանցիկությունը, ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում»: Փորձեցի  համացանցում գտնել հանրակրթական հիմնարկների տվյալների շտեմարանը: Միայն Սյունիքի մարզի դպրոցների կայքէջերում կային «Հաստիքացուցակ» և «Տարեկան հաշվետվություն» պատուհանները, որոնք բոլորը չէ, որ օրինակելի էին, բավական հաջող էր Ագարակի դպրոցի կայքը: Կարելի է իրենց օրինակը տարածել մարզի մյուս դպրոցներում այնպես, ինչպես 2015-ից հրապարակվում են  Երևանի դպրոցների ֆինանսական լիարժեք հաշվետվությունները, բայց ոչ դպրոցների կայքում, այլ Yerevan.am կայքի «ֆինանսներ» պատուհանում, որոնք կարող են տեղադրվել նաև իրենց կայքերում: Մյուս մարզերի դպրոցների կայքերում ես չգտա, գուցե ոլորտի լիազոր պետական մարմինը գիտի՞, թե որտեղ են դրանք տեղադրված:

Կետ 4. նույն վերնագրի 4-րդ կետում գրված է. «Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները: Ներկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը»: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե  այս նոր  կրթակարգը  Ձեր թվարկած ո՞ր խնդրի լուծումն է տալու: «Նոր կրթակարգ» փաստաթուղթ  ասելով հավանաբար նկատի ունեք ԿԳՆ կայքում տեղադրված «Ազգային կրթակարգ» փաստաթղթի  նախագիծը, որի ստեղծման հիմնական ուղենիշ է ներկայացվել նաև «Կրթության զարգացման պետական»՝ գոյություն չունեցող ծրագիրը: Ս.թ. հունվարի 27-ին «Առավոտ» թերթում հրապարակել եմ «Պետական չափորոշի՞չ, թե՞ ազգային կրթակարգ»  հոդվածը, որտեղ ներկայացրել եմ    վարկային վերջին ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսվածն ու իրականացված փաստաթղթի անհամապատասխանությունը: Վարկային ծրագրով մեր կողմի պարտավորությունը եղել է՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին»: Այս նպատակին հասնելու համար նախատեսվել է 0.5 մլն դոլար ծախսել: Այնինչ գրվել է օրենքով չսահմանված փաստաթուղթ՝  Ազգային կրթակարգ, որը չի լուծում Ձեր ասած խնդիրը: Նոր կրթակարգը  սահմանում է ուսումնական 9 բնագավառ` 1) հայոց լեզու, գրականություն 2) օտար լեզուներ 3) մաթեմատիկա 4) ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) 5) բնություն, բնական գիտություններ 6) հասարակություն, հասարակական գիտություններ 7) արվեստ, հոգևոր մշակույթ 8) տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն 9) ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն: Այստեղ չի երևում Ձեր  ներկայացրած խնդրի՝ ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման բնագավառը, էլ չեմ ասում՝ ժամանակացույցը: Ի դեպ, այս կրթակարգով ներկայացված ուսումնական պլանների ժամաքանակն էլ նույնն է, ինչ գործող ուսումնական պլաններինը: Նաև առաջարկվել է 7-11-րդ դասարաններում   6-օրյա ուսումնական շաբաթ: Իսկ այն, ինչ 12-րդ դասարաններում ներկայացրել են որպես ավագ դասարանների ծրագրերի բեռնաթափում, դա այնքան էլ այդպես չէ, դա ընդամենը ԲՈՒՀ ընդունվողներին ընդառաջելու քայլ է:

Կետ 6.այս կետով, որպես արդեն ներդրված ծրագիր, ներկայացվել է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություն­ներում: Այնինչ այս  ծրագիրը պետք է գործի 2018-ից:

Ասելիքս այն է, որ «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է:

 

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում