Օգոստոսին եվրոգոտու տնտեսական գործունեության ինդեքսը հասել է 26-ամսվա ընթացքում առավելագույնին: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Markit ընկերության հետազոտությունը:
PMI ինդեսքը, որը հիմնված է խոշորագույն մասնավոր ընկերությունների գործունեության հետազոտության վրա և բնութագրում է գործնական մթնոլորտի վիճակը, օգոստոսին աճել է մինչև 51.7-ի` հուլիսին գրանցված 50.5-ի համեմատ: Ցուցանիշը, որը գերազանցում է 50-ը, վկայում է տնտեսական ակտիվության կենդանացման մասին:
Այս նորությունը նպաստել է եվրոպական ֆոնդային շուկաների աճին:










































