Իշխող Հանրապետական կուսակցությունը՝ իր առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Նշենք, որ նիստին չի մասնակցի ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովը, ով արձակուրդում է:
Ըստ մեր տեղեկությունների՝ ներկա չեն լինի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին արդեն իսկ ժամանել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քիչ առաջ ժամանեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգը ձևավորվելու է տեղում։









































