Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ: Մամլո քարտուղարի խոսքերով` հանդիպման շրջանակներում Թրամփը և Նեթանյահուն պլանավորում են քննարկել անվտանգության ոլորտին վերաբերվող հարցերի լայն շրջանակ:
«Մերձավոր Արևելքում միակ ժողովրդավարության հետ հարաբերությունները մեր երկրների անվտանգության համար ունեն որոշիչ նշանակություն, և նախագահը ակնկալում է շարունակել վարչապետի հետ ռազմավարական, տեխնոլոգիական, ռազմական և հետախուզական համագործակցության քննարկումը»,- նշել է Սփայսերը:






































