Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը» հրապարակել է քրեական հեղինակությունների կողմից վրացական բանտերի կառավարման սխեման: Այս մասին հայտնում է Crimerussia.ru-ն:
Նշված կուսակցության տեղեկություններով՝ պատիժների կատարման «Ռեզբոլնիցա» բժշկական հաստատությունը ղեկավարում է օրենքով գող Տարիել Պոցխվերիան, որը հայտնի է Տարաս մականունով:
«Ազգային շարժման» սխեմայի համաձայն՝ Կսանսկի բանտը ղեկավարում են հետևյալ քրեական հեղինակությունները՝ Մուրման Տվիլդիանին (Հալվա), Իկո Նոխաձեն, Կախա Գուրգենիձեն և Էդգար Մամեդովը: Նույն բանտում ընդհանուր ռեժիմին հետևում է Լաշա Կեբուրիան, հատուկ մեկուսախցերին՝ Զաքրո Ջանգուլաշվիլին, ճաշարանին՝ Ջաբա Խոսբերուաշվիլին և Ավթանդիլ Տավաձեն, իսկ բուժմասին՝ Գեորգի Իլդանին:
Այդ սխեմայով՝ տուբերկուլյոզով հիվանդների կալանավայրը նայել է քրեական հեղինակություն Արամայիս Գրիգորյանը (Մայիս), Գեգուտի կալանավայրը՝ Լաշա Կվանտալիանին, Ռուսթավի №6 ուղղիչ հաստատությունը՝ Միրիանը (Շինվալա):
Ռուսթավի №17 բանտը ղեկավարում են Գելա Տերտերաշվիլին և Կիրիլ Պխիկաձեն, ովքեր դատապարտված են երկու ոստիկանների սպանության համար:
Գլդանի բանտի «նայողներն» են Զուրաբ Նոնիաշվիլին և Զուրաբ Բրեգաձեն: Վերջինս դատապարտված է ՄԱԿ-ի աշխատակից Մարի Բրիլսկիի սպանության համար:







































