Մեքսիկան և ԱՄՆ-ը հնարավոր է՝ կարող են շարունակել երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ միգրացիայի, առևտրի և անվտանգության մասին բանակցությունները մոտակա ժամանակեներում։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը:
«Նախագահների միջև համաձայնությունը եղել է այնպիսին, որ մեր թիմերը կարող են վերադառնալ բանակցություններին այս շաբաթ, որպեսզի շարունակեն աշխատանքը»,- հայտարարել է Վիդեգարայը Televisa հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքերով` Դոնալդ Թրամփի և Էնրիկե Պենյա Նյետոյի միջև հեռախոսազրույցից հետո երկխոսությունը չի ընդհատվել: Անցած ուրբաթ երկու երկրների նախագահները պայմանավորվել են հրապարակավ չքննարկել երկրների միջև սահմանում պատի կառուցման ծախսերի վճարը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ներքին անվտանգության վարչությունը անմիջապես կսկսի Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը:
«Այժմ մենք բանակցություններ կվարենք հեռախոսով, սակայն ես չեմ բացառում, որ մոտակա օրերին մենք կունենանք անձնական հանդիպումներ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ»,- ասել է Վիդեգարայը:









































