Մամուլը պարբերաբար գրում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, ով այժմ ԲՀԿ կուսակցության և համանուն խմբակցության ավագանու անդամ է, ցանկություն ունի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ավելին՝ կան տեղեկություններ, թե նախապես որոշվել էր, որ «Ծառուկյան» դաշինքում Իրինա Քոչարյանը կլինի երկրորդ կին թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյանից հետո, և դաշինքի համամասնական ցուցակում կզբաղեցնի ութերորդ հորիզոնականը։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, սակայն, որոշվել է, որ դաշինքի անունը երկրորդ նախագահի հետ չկապելու համար Իրինա Քոչարյանը համամասնական ցուցակում չի ընդգրկվի։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասները չներկայացնելով՝ Իրինա Քոչարյանն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու։








































