Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմնակիցները խոստանում են չորս պայթուցիկ սարք պայթեցնել Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդի՝ Կարլստադ քաղաք այցի ժամանակ: Nya Wermlands-Tidningen թերթին ուղարկված նամակում ասվում է, որ պայթյուններ կորոտան շրջանային վարչակազմի շինության առաջ:
Թերթին ուղարկված նամակը գրված է անգլերենով, բայց՝ սխալներով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, շվեդ միապետը Կարլստադ կժամանի օգոստոսի 22-ին (Երևանի ժամանակով ժամը 17.30-ին):
Թագավորի շրջագայությունը Շվեդիայով մեկ նվիրված է կառավարման 40-ամյակին: Նա գահը ստանձնել է 1973թ. սեպտեմբերի 15-ին:







































