ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման և նոր «սառը պատերազմ» չի ցանկանում։ Այս մասին նա հայտարարել է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք Ռուսաստանի հետ առճակատման չենք ձգտում, մենք նոր «սառը պատերազմ» չենք ցանկանում։ Այդ պատճառով Այդ պատճառով երկխոսության համար միավորում ենք ուժը և ամուր մոտեցումը»,-ասել է նա։
Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեսնում է ավելի հաստատակամ Ռուսաստան, որը հզորացրել է իր ռազմական ներուժը, սակայն անմիջական սպառնալիք չի տեսնում։ «ՆԱՏՕ-ն արձագանքել է, ահա թե ինչու առաջին անգամ զինվորականներ տեղակայեցինք դաշինքի արևելյան հատվածում»,-հավելել է նա։








































