BRAVO.am-ի փոխանցմամբ՝այսօր` օգոստոսի 22-ին, Վրաստանում ավտովթարի են ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը, Աննա Պողոսյանը և Էդվարդ Սարգսյանը: Պատահարը տեղի է ունեցել Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած մանրամասների համաձայն` իրար են բախվել «Մերսեդես» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Նախարարության կայքում նաև նշվում է, որ ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: BRAVO.am-ի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն` առավելապես տուժել է Աննա Պողոսյանը: Մենք փորձում ենք նոր մանրամասներ պարզել տուժածների առողջական վիճակի մասին: