Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ՀՀԿ-ում տագնապ կա. Սերժ Սարգսյանը թափանցիկ ձևով սպառնաց Հովիկ Աբրահամյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, Հովիկ Աբրահամյանն այսօր մեզ հետ զրույցում հաստատեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, Ձեզ համար անակնկա՞լ էր արդյոք այս որոշումը:

-Բնականաբար նման որոշումները հետաքրքրական են, բայց դեռ դա նախաձեռնություն է, դեռ հայտարարության տեքստ չի եղել, ես ծանոթ չեմ, համենայնդեպս մեր երկիրն ազատ երկիր է, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիը և ընդհանրապես իր անձնական խնդիրն է, իսկ ՀՀԿ-ն …ընթանում է առաջ:

-Պարոն Բաղդասարյան, Դուք չե՞ք կարծում, որ սա նախընտրական այս փուլում որոշակի առումով կբարդացնի ձեր պայքարը՝ հաշվի առնելով, որ Հ. Աբրահամյանը մեծ ռեսուրսներ ուներ՝ թե՛ նյութական և թե՛ նաև համակիրների առումով:

-Մի փոքր համաձայն չեմ ձեզ հետ՝ նյութական առումով, համակիրների՝ բնականաբար, երկար տարիներ մեր գործընկերը բավականին լուրջ դերակատարություն է ունեցել և կունենա համակիրներ, բայց քաղաքական …-ն այնպիսին են, որ լինում են ելքեր, մուտքեր, տեղաշարժեր, բնականաբար եթե մեկը դուրս է գալիս, համալրվում է այլ մարդկանցով, որոնք իրենց համակիրների հետ նորից լրացնում են հանրապետականի շարքերը: Եվ ավելի հետաքրքրանում է քաղաքական դաշտը:

-Պարոն բաղդասարյան, հետաքրքանո՞ւմ է, դուք, օրինակ, Հովիկ Աբրահամյանին որպես ընդդիմադիր գործիչ պատկերացնո՞ւմ եք, ընդդիմադիր հանրապետականին:

-Ես իմ կարծիքը բազմաթիվ անգամներ ասել եմ, որ մեկ օրում ընդդիմադիր չեն դառնում, համենայնդեպս պարոն Աբրահամյանն ինքն այդ մասին հայտարարություն կանի, ես խնդրում եմ այդ հարցերով դիմեք իրեն:

Պարոն Բաղդասարյան, դուք մեր նախորդ զրույցում ասում էիք, որ խորհրդի նիստին նրա չգալը, նրա՝ ընդհանրապես ԳՄ նիստերին ներկա չլինելը մեծ բան չի պարունակում, նա տեղեկացրել է և այլն, բայց, ըստ էության, վարչապետությունից հետո ՀՀԿ-ի և Աբրահամյանի ջրերը մի առվով չէին հոսում:

-Ջուրն իր ճամփան գտնում է: Եվ մենք այդ բոլոր բացակայություններից տեղյակ ենք եղել, պարոն Աբրահամյանի բացակայությունները հարգելի պատճառով են եղել, և դրա համար դուք մի անհանգստացեք, դուք ավելի անհանգիստ եք:

Իսկ Մհեր Սեդրակյանի որդու հետ կապված, Մհեր Սեդրակյանը ՀՀԿ-ի հետ խնդիր ունի, Գայանե Սողոմոնյանը դադարեցրեց անդամակցությունը… Ի՞նչ է կատարվում, պարոն Բաղդասարյան, ձեր կուսակցության հետ:

-Անձնական վերադասավորումներ են, շատ նորմալ է այս ամեն ինչը, սա քաղաքական գործընթաց է, որը ծանոթ է մեր քաղաքական կյանքին, անակնկալներ չկան, մի՛ անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի:

-Դուք չե՞ք մտահոգվում, որ այս մարդիկ ովքեր ամեն ընտրությանը շատ ձայն են բերել իշխանությանը՝ ՀՀԿ-ին, այս անգամ չեն բերի:

-Մենք անհանգստանալու ոչինչ չունենք, մենք հետևում ենք գործընթացներին և կարգավորում ենք գործընթացները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում