Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը միաձայն որոշում է ընդունել Եվրախոհրդարնի նախկին ղեկավար Մարտին Շուլցին Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջադրել: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Շուլցի թեկնածությունն առաջադրել էր կուսակցության առաջնորդ Զիգմար Գաբրիելը, որը նաև Շուլցին կհանձնի կուսակցության կառավարումը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իր նշանակվելու հետ կապված:
Շուլցի թեկնածության պաշտոնական հաստատումը տեղի կունենա մարտին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ:











































