Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռները սոցիալական ցանց են ստեղծել՝ ի պատիվ իրենց պապիկի, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Այդ սոցիալական ցանցը լի է ոգեշնչմամբ, որն արթնացնում է իմ պապիկն աշխարհում: Մարդիկ կարող են պատմել, թե ինչ սխրագործության է նրանց դրդել Մանդելան, ինչպես է նա հրահրել, որ նրանք օգնեն հասարակությանը»,- ասել է Մանդելայի թոռ Նդաբան, որը Africa Rising ոչ առևտրային կազմակերպության նախագահն է:
Օգտատերերը կարող են հաղորդագրություններ գրել և լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցում: Mandela.is կայքից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:








































