Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

Չկա «ընդհանուր թշնամին», թափ է հավաքում թավշյա հեղաշրջման մեխանիզմը

Հանրապետական կուսակցությունից Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի և գուցե առաջիկայում ուրիշների դուրս գալը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ընդդիմադիր դաշտ տեղափոխվելն ու գործունեությունը իրականում ոչինչ չեն փոխել։ ՀՀԿ-ն վաղուց ինչպես եղել է, այնպես էլ մնում է միայնակ և ինքնաբավ։ Նույնիսկ անցյալ տարեսկզբին ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո կարելի է ասել, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում ՀՀԿ-ն միայնակ է ինքն իր իշխանության հետ։ Առաջին հայացքից թվում է, որ ՀՀԿ-ն լուծել է մրցակիցների հարցն ու կարող է վայելել կյանքը, սակայն իրականում այդպես չէ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ կյանքը երկրում, ըստ էության, բավական արագ տեմպերով վատանում է, սոցիալ-տնտեսական իրավիճակը լարվում է, տնտեսական կայունությունը պահվում է բարակ թելով։

Սրանք, իհարկե, ինքնին բավարար են Հանրապետական կուսակցության մեծ խնդիրների համար, սակայն այս ամենով հանղերձ՝ ՀՀԿ-ն ունի առավել խորքային խնդիրներ՝ զուտ ներիշխանական հարաբերությունների, այսինքն՝ ներկուսակցական հարաբերությունների դաշտում։ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշումը այդ խնդիրների վառ դրսևորումն է։ Եվ սա, ըստ էության, պայմանավորված է հենց նրանով, որ ՀՀԿ-ն կապիտուլյացիայի է ենթարկել ընդդիմադիր դաշտը։

Հայաստանի իշխող համակարգը փոքր ռեսուրսներ տնօրինող համակարգ է: Դրան գումարվում է նաև արտաքին տնտեսական բացասական կոնյունկտուրան, որը բերում է ներքին տնտեսական ճգնաժամի, և իրավիճակը էլ ավելի է սրվում: Իսկ դա նշանակում է, որ մեծանում է ներիշխանական կամ թավշյա հեղաշրջումների հաճախականության վտանգը: Միաժամանակ, քանի որ չկա ուժեղ և ազդեցիկ ընդդիմադիր բևեռ, իշխանության համակարգի ներսում առաջանում է որոշակի թուլացածություն և անբռնազբոսություն, վերանում է վախը, որ ներքին անկարգապահությունը կարող է բերել արտաքին սպառնալիքի ուժգնացման և ընդդիմության աշխուժացման Այդ վտանգը իշխանության ներսում նպաստում է «ատամները սեղմելուն» և «ընդհանուր թշնամու» առաջ համակարգը չթուլացնելուն: Երբ այդ «ընդհանուր թշնամին» չկա, համակարգը ներքուստ թուլանում է, և թավշյա հեղաշրջումների մեխանիզմը ավելի է թափ հավաքում:

Ավելին՝ այստեղ խնդիրը բազմաշերտ է, և այդ ներիշխանական հեղաշրջումները միշտ չէ, որ արտահայտվում են առաջնորդների փոփոխությամբ: Երբեմն փոխվում են առաջնորդի շուրջ ուժերի դասավորությունները, և ամեն ինչ ավարտվում է ազդեցության աղբյուրի փոփոխությամբ. եթե մինչ հեղաշրջումը առաջնորդը գտնվում էր իքս աղբյուրի ազդեցության ներքո, հեղաշրջումից հետո ազդեցիկ է դառնում ներիշխանական այլ շրջապատ, որը սակայն չի գնում առաջին դեմքի արագ փոփոխության՝ ավելորդ ցնցումայնությունից խուսափելու համար:

Ի դեպ, Հայաստանն ունի թավշյա հեղաշրջման թե մեկ, թե մյուս օրինակները: Վերջինը թերևս կարող ենք համարել այն, ինչ տեղի ունեցավ 2014 թվականին, երբ առաջին դեմքը չփոխվեց, սակայն փոխվեց նրա շուրջ ազդեցության գոտին: Իհարկե, այլ հարց է, որ այդ գոտին գտնվեց ընդհանուր միջավայրին և մարտահրավերներին այնքան անհամարժեք, որ շատ արագորեն խժռեց իր իսկ իրականացրած թավշյա հեղաշրջման արդյունքը: Դրա պատճառներից մեկն էլ երևի թե այն է, որ ինքնին այդ հեղաշրջում իրականացրած սուբյեկտների ներսում էլ մեծ էր ռեսուրսային ճգնաժամի ազդեցությունը և դրանով պայմանավորված որոշակի հակադրությունը տարբեր թևերի միջև:

Մյուս կողմից՝ թավշյա հեղաշրջումները ճգնաժամային փուլերում, ըստ էության, հանդիսանում են ամբողջատիրական իշխող համակարգերի կենսունակության միջոցներ: Չունենալով օրինական իշխանափոխության հնարավորություն՝ հասկանալի պատճառներով (այդ իշխանափոխությունը կլինի համակարգի մահը) ամբողջատիրական համակարգերը հաճախ «կամավոր» են գործադրում թավշյա իշխանափոխության մեխանիզմը, որը գործի է դրվում համակարգի ներքին պայմանավորվածությունների, ներքին կանոնների շրջանակում:

Իշխանափոխությունը այն մեխանիզմն է, որը թույլ է տալիս պատասխանատվության ծանրության կենտրոնի փոփոխությամբ և քաղաքական մրցակցության միջոցով հաղթահարել սոցիալ-հոգեբանական, տնտեսական ու քաղաքական մարտահրավերները: Հայաստանի իշխանությունը ինքն իր կամքով արգելափակել է դրա օրինական, սահմանադրական հնարավորությունը: Այդպիսով իշխանությունը լիցքաթափվում է թավշյա հեղաշրջումներով՝ մենակ մնացած լինելով ժամանակի մարտահրավերների դեմ և չունենալով իշխանության ներքին մոտիվացիաները ակամա խթանող ուժեղ ընդդիմություն:

Այժմ ամենամեծ խմորումները տեղի են ունենում ոչ թե ընդդիմադիր ճամբարում, այլ իշխող հանրապետականում, իշխանությունը թևակոխել է նոր թավշյա հեղաշրջման փուլ, որի շնորհիվ փորձ է արվում փոխհատուցել ռեսուրսների սղությունը նախընտրական բավական բարդ և ծանր շրջանում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում