ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի որոշ որոշումներ անհանգստություն են առաջացնում Փարիզում և Բեռլինում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ բանակցությունների արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ինչպես ընդգծել է Էյրոն, Ֆրանսիան մասնավորապես ծայրաստիճան անհանգստացած է մի շարք երկրների փախստականների հանդեպ ԱՄՆ մուտքի սահմանափակումներից։ «Այդ որոշումը մեզ մոտ բացառիկ անհանգստություն է առաջացնում։ Պատերազմից փախչող փախսականների ընդունումը հանդիսանում է մեր պարտավորություններից մեկը»,-ասել է նախարարը։
Տագնապ են առաջացնում նաև ԱՄՆ նոր նախագահի այլ քայլերը՝ հավելել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ չներկայացնելով մանրամասներ։
Վերջին օրում ԱՄՆ նախագահը ստորագրել է միգրացիոն քաղաքականության խստացում նախատեսող 3 հրաման։








































