Չինաստանի բնակիչները առյուծների ավանդական պարերով, տոնավաճառներով ու թատերական ներկայացումներով դիմավորել են արևելյան օրացույցով Նոր տարին (Չունցզե, Գարնան տոն), որը խոստանում է լինել բարենպաստ՝ ընտանիք ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հրե աքաղաղը խորհրդանշում է երիտասարություն, ուժ, հույս և մաքրություն։
Տոները պաշտոնապես կշարունակվեն մինչև փետրվարի 2-ը։ Բազմամիլիոնանոց Պեկինի անցուդարձը հանդարտվել է, լռությունը պարբերաբար խախտվում է արձակվող ճայթրուկների ձայնով։











































