Սուրբ գահն անհանգստացած է ազդանշանից, որ աշխարհին տալիս է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներգաղթյալների հոսքի կանխման նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլանով։ Վատիկանի դիրքորոշումն արտահայտել է կարդինալ Փիթեր Տարկսոնը, ով հանդիսանում է ամբողջական մարդկային զարգացման խթանման նախարարության ղեկավար՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Խոսքը ոչ միայն Մեքսիկայի, այլ աշխարհին ուղղվող ազդանշանի մասին է, և Սուրբ գահն անհանգստացած է և հույս ունի, որ Եվրոպայում ոչ ոք չի հետևի այդ օրինակին»,-ասել է նա։
Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ պատ կառուցող մարդը չի կարող իրեն համարել բարի քրիստոնյա։ Հովվապետը բազմիցս իր քարոզներում կոչ է արել օգնություն ցուցաբերել փախստականներին և ընդունել ներգաղթյալներին։









































