Monday, 29 06 2026
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը

Երբ խոսքերը թե՛ քիչ են, թե՛ ավելորդ. մեր բանակը

Այսօր հայկական բանակի տարեդարձն է, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դառնում են 25 տարեկան: Հայկական բանակի մասին խոսելը միաժամանակ շատ հեշտ է, բայց նաև շատ դժվար: Հեշտ է, որովհետև մեր բանակը ապացուցել է շատ բան, թե՛ հակառակորդին, թե՛ նաև մեզ: Հեշտ է, որովետև մեր բանակը ըստ էության հանդիսանում է Հայաստանի 25-ամյա պետականության և անկախության ներկայումս երևի թե միակ հենարանն ու կայացած երևի թե միակ պետական ինստիտուտը, որը համարժեք է այդ պետականության խնդիրներին, մարտահրավերներին, և կատարել է իր գործը այս 25 տարիների ընթացքում: Միաժամանակ, շատ դժվար է հայկական բանակի մասին խոսելը, որովհետև 25 տարի շարունակ հայկական բանակի մասին գործնականում միայն խոսվել է, բայց ինչպես ցույց տվեց Ապրիլյան պատերազմը, բանակը ունեցել է բազմաթիվ գործերի կարիք՝ ավելի պաշտպանված և ավելի մարտունակ լինելու, առավել քիչ կորուստներով և առավել մեծ արդյունավետությամբ խնդիրներ լուծելու, հակառակորդին դիմագրավելու համար: Ունեցել է գործերի կարիք, ունեցել է թիկունքի կարիք, ունեցել է արդյունավետ տնտեսության, պետական արդիական կառավարման կարիք, բայց մենք, մեծ հաշվով, 25 տարի միայն խոսել ենք բանակի մասին, միայն հպարտացել, կենաց ասել, պաթոսով լցրել մեր բանակի շուրջ, չնկատելով, թե շուրջն ինչպես է կուտակվում նաև արտաքին վտանգը և ինչպես ենք այդ կուտակմանը նպաստում հենց մենք, ինքներս մեր անարդյունավետությամբ:

Իհարկե, այդ անարդյունավետության գլխավոր պատասխանատուն իշխանությունն է, իշխող համակարգը, որը գործնականում այլ բան չէ, քան հասարակության և պետության ռեսուրսների մսխման և յուրացման մի մեծ արտացոլում, սակայն այդ իշխանությունը ձևավորվել է հանրության աչքի առաջ, հանրության «թույլտվությամբ» և ըստ այդմ, այդ համակարգի գործողությունների համար պատասխանատուն իսկապես դառնում է ամբողջ հասարակությունը: Մյուս կողմից սակայն, խնդրի այդպիսի դրվածքը իշխանության համար ծառայում է երեսպաշտորեն պատասխանատվությունը լղոզելու և դրանից խուսանավելու հիմք: Եվ ուրեմն, պատասխանատուն հենց իշխանությունն է և իշխանությանը պետք է ուղղված լինեն բոլոր հարցադրումները՝ մեծից փոքր: Առավել ևս, որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի, անվտանգության հարցում չկան մեծ և փոքր հարցադրումներ, ամենափոքր տարրն անգամ կարող է մեծ նշանակություն ունենալ մեկ մարդու կամ մեկ մարտական դիրքի համար:

Այս ամենով հանդերձ, մեր բանակը 25 տարի իր դիրքերում է, մեր որդիները, հայրերը, եղբայրները, 25 տարի շարունակ կանգնած են և պահում են պետությունն առանց մի խոսքի, առանց տրտունջի, լուռ, համառ, համարձակ՝ զինվոր, թե սպա, ենթակա, թե հրամանատար, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կամավոր:

Մեծ հաշվով՝ Հայաստանի հասարակությունն իր բանակին իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել է դեռևս ապրիլին, մեկ մարդու նման կանգնելով իր զինվորի և սպայի կողքին և 25 ժամում լրացնելով այն բացը, որ թողնվել էր 25 տարի: Եվ այս իմաստով, հասարակությունը նաև մաքրվել է այն պատասխանատվությունից, որ այդքան ժամանակ կրել է անարդյունավետ իշխանություն հանդուրժելու համար:

Ահա այս իմաստով, ապրիլի պատերազմից հետո հասարակությունը սկսում է նոր էջից, և ներկայիս խնդիրը՝ ընդամենը նախկին էջերում գործված սխալները չկրկնելն է, այսինքն՝ իշխանության անվերահսկելիություն և ամենաթողություն թույլ չտալը: Սա կլինի Հայաստանի հանրության, քաղաքացիների ամենամեծ նվերը 25-ամյա հայկական բանակին, նվեր ամբողջ կյանքի համար, նվեր յուրաքանչյուր զինվորի և պետության կյանքի համար, նվեր և պարտք բանակին: Շնորհավոր Հայաստանի զինված ուժերի ստեղծման 25-րդ տարեդարձը: Անմար հիշատակ բոլոր այն զինվորներին, որոնք զոհվել են Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ընթացքում, անկախ հանգամանքներից: Ամենաշատը, որ այսօր կուզի ցանկացած հայաստանցի, դա խաղաղությունն է մեր զինվորների և սպաների, և մեզ համար: Հնարավոր է դա այսօր, վաղը, մյուս օրը, շատ դժվար է ասել: Ի վերջո, նման դեպքերում շատ բան կախված չէ մեզանից: Բայց միաժամանակ, մեզանից կախված է պատերազմի պատրաստ լինելը, ի տարբերություն նախորդ քառորդ դարի, այս անգամ արդեն ոչ թե խոսքով, այլ գործով պատրաստ լինելը: Դա կինի խաղաղության մեր ճանապարհը, ցավոք, այլընտրանք չունեցող ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում