Ինչպես և կանխատեսվել էր՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և Երևանում այսօր ձյան տեսքով տեղումները շարունակվել են: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասավ 1 մետրի»: Օդերևութաբանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տվյալներ կան հանրապետության մյուս քաղաքներից և գյուղերից: Սուրենյանն ասաց, որ այդ տվյալները կամփոփեն վաղն առավոտյան:











































