Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Ընդդիմությանն ուղեկցող ճաշակն ու փեշակը

Վերջին շրջանում Հայաստանի ընդդիմադիր ուժերի՝ իշխանությանը ներկայացրած պահանջների խայտաբղետությունն ու անհամարժեքությունը, դարձել է տարաբնույթ մեկնաբանությունների, ընդհուպ հեգնանքի առարկա:

Այսօր հստակ է մի բան, որ իշխանությունը, բնականաբար, չի գնա ընդդիմադիր տարբեր հատվածների պահանջների բավարարմանը, իսկ թույլ ու անկազմակերպ ընդդիմությունն էլ չի կարող որևէ բան պարտադրել իշխանությանը:

Հետևաբար, եթե ընդդիմությունը կամ ընդդիմությունները հանդես են գալիս այդօրինակ պահանջով, ուրեմն կամ իրատես չեն, կամ ավելորդ ռոմանտիզմով է տառապում, ու դրա հետևանքով հասարակության առաջ մնալու է ձեռնունայն և առաջացնելու է ընդդիմությունից հիասթափվելու հերթական ալիքը: Իհարկե սխալ կլինի ասել, թե այդ տեսակետները զուրկ են հիմքից: Բայց այդ տեսակետները վկայում են նաև իրավիճակի որոշակի թյուրըմբռնման մասին: Նախ` ընդդիմությունը կամ ընդդիմությունները չեն ասում, որ եթե իշխանությունը չկատարեց իր կամ իրենց պահանջները, ապա գնալու և սրբելու են այդ իշխանությանը, ինչպես հայտնի անեկդոտում, երբ փոսն ընկած մարդը դուրս գալու մի քանի անհաջող փորձից հետո ասում է. «Այս անգամ էլ եմ փորձում, դուրս եկա, եկա, եթե ոչ, գնում եմ տուն»:

Հասարակական-քաղաքական շրջանակներում ձևավորվում է մի նոր խումբ, որի համար ընդդիմադիր որոշ հատվածներին ուղղված քննադատությունը ինքնանպատակ է կամ էլ ունի բավական որոշակի նպատակներ` այդ ուժերին նույնացնել իշխանության հետ կամ ներկայացնել որպես սպառված և անկենսունակ ուժ, որը բացի երազելուց, այլ բանի այլևս ընդունակ չեն: Դժվար չէ նաև կռահել, թե ինչ նպատակ կարող են հետապնդել այդօրինակ մատուցմամբ արտահայտվող մտադրությունները: Դա, իհարկե, դրանց հեղինակների գործն է, որ գուցե անում են անկեղծորեն և սեփական ճշմարտացիության համոզվածությամբ: Ի վերջո, որևէ մեկը պարտավոր չէ հոգատար լինել ընդդիմադիր այս կամ այն ուժի մոտեցումների և գաղափարների հանդեպ, եթե չի հավատում դրանց կամ չի ընդունում դրանք:

Ի վերջո, ցանկացած մարդ, մարդկանց ցանկացած խումբ, այդ խմբի ձևավորած ցանկացած ուժ իրավունք ունի հավակնել կամ նորը լինելու, կամ նորի մունետիկ լինելու: Այդ իրավունքը ոչ ոք չի կարող խլել որևէ մեկից: Խնդիրը պարզապես այն է, որ եթե որևէ մեկը հավակնում է նորը լինել կամ ճանապարհ բացել նորի համար, ելնելով սեփական գաղափարներից ու արժեհամակարգից, չի կարող ո՛չ անձամբ հաջողել, ո՛չ հասարակությանը հաջողություն բերել, եթե իր ծնունդը կառուցում է այլոց ոչնչացման վրա: Եթե կա որևէ մարդ, մարդկանց խումբ, խմբի ձևավորած ուժ, որը համարում է, որ հասարակությանը պետք են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, նոր անհատներ, ապա դա այդ մարդկանց, խմբի կամ ուժի իրավունքն է, բայց այն թե՛ կոնկրետ իրենց, թե՛ հասարակության համար հաջողությամբ իրականացնելու համար պետք է ցույց տալ այդ նորը, ոչ թե նորի երևալու մեխանիզմ դարձնել եղածի, այսպես ասած` հնի ոչնչացումը:

Եթե «հին» ուժը «վերանում» է դաշտից (մի կողմ թողնենք այդ «հին» ուժի որակները, գործունեության արդյունավետությունը, հեռանկարայնությունը, ներուժը և այլն, ինչը բոլորովին այլ խոսակցության նյութ է), ապա դա ինքնաբերաբար նորի առաջացման նախադրյալ չէ: Ցանկացած նոր բան հենց նրանով է նոր, որ իր մուտքը չի պայմանավորում նրանով, թե ինչ կա դաշտում: Հետևաբար, եթե նորի ճանապարհ է ընտրվում հին տրամաբանությունը, որ հիմնվում է եղածը ոչնչացնելու միջոցով սեփական տեղն ապահովելու տրամաբանության վրա, ապա տվյալ պարագայում որևէ նոր գաղափարի, նոր ուժի կամ նոր որակի մասին խոսք անգամ չի կարող լինել, օբյեկտիվորեն չի կարող լինել, քանի որ հին տրամաբանությամբ նոր որակ ստանալն անհնար է:

Դա չի նշանակում, որ որևէ մեկը չի կարող քննադատել այսօր հրապարակում կանգնած քաղաքական ուժերին, դժգոհել նրանցից, նրանց ընտրած մարտավարությունից, Կոնգրեսը կամ ՀՅԴ-ն չհամարել այն ընդդիմությունը, որը կարող է այլընտրանք լինել ներկայիս համակարգին, դա չի նշանակում, որ չի կարելի խոսել նոր ուժի մասին, նոր որակի ընդդիմության մասին: Ինչպես ասում են` ճաշակին ու պատկերացումներին, այդ թվում` քաղաքական ճաշակին ընկեր չկա: Բայց եթե խնդիրը ոչ թե Կոնգրեսին, ՀՅԴ-ին կամ Սարդատապատին ոչնչացնելն է, այլ սեփական ճաշակին համապատասխան նոր ուժի ձևավորումը, ապա դրա լուծման տրամաբանությունը պետք է հեռու լինի հասկացությունները ակամա և առավել ևս գիտակցված խեղելուց: Ի վերջո, որևէ բանական տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այն, որ այգեպանը մի նոր ծաղիկ տնկելու համար չորացնի ամբողջ այգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում