Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Շատ աղմուկ ոչնչից. վարչապետի մոսկովյան այցի «արդյունքները»

Ավարտվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչպիսին էր այն գործնականում, և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել այդ այցից՝ դժվար է ասել, որովհետև այցի ներկայացման հնչեղությունն ու այնտեղ քննարկված հարցերի շրջանակը մի տեսակ անհամատեղելիության տպավորություն են ստեղծում: Ակամայից սկսում ես մտածել, որ քննարկված հարցերի մի լուրջ շրջանակ պարզապես չի հրապարակվել, կամ էլ իրականում տնտեսության առումով ոչինչ էլ չի քննարկվել: Այլապես, համաձայն պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են առավելապես գյուղատնտեսությանը վերաբերող, հրատապության առումով ոչ առաջնահերթ խնդիրներ:

Ահավասիկ. ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, արտաքին առևտրի ոլորտում ապրանքաշրջանառության մեծացմանը վերաբերող տրադիցիոն նախերգանքից հետո ՌԴ վարչապետը անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությանը. «Խոսելով գյուղատնտեսության մասին՝ պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ: Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները: Եվրասիական տնտեսական միության շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք…»:

Դժվար է պատկերացնել, որ երկու երկրների վարչապետների քննարկած հարցերի շրջանակը այդքան նեղ է եղել: Ինչևէ:
Թերևս Հայաստանի տնտեսության զարգացման այս փուլի համար միակ փոքրիշատե լուրջ առաջարկը վերաբերում էր համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելուն, որից, սակայն, ՌԴ վարչապետի պատասխանից այնքան էլ ոգևորվածության տպավորություն չես ստանում: Սակայն դա չի խանգարել, որ արդեն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարծիք հայտնի, որ հիմնադրամը կստեղծվի արդեն առաջիկա ամիսներին:

Շատ չծանրանալով ՌԴ վարչապետի խոսքի առաջին մասին, որ նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը իրենց երկիր, և վերջինս դա պայմանավորում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելով, նկատենք, որ կա վիճակագրություն, և բոլորովին դժվար չէ վերջին մի քանի տարիների մեր արտահանման տվյալները համադրել, որից կպարզվի, որ դեպի ՌԴ սննդամթերքի արտահանումը աճել է՝ պայմանավորված այստեղ աճեցված բերքի քանակներով: Ինչ վերաբերում է մշակված սննդամթերքին, ապա 2014թ.-ի աշնանը ռուսական շուկայում սկսված ճգնաժամի հետևանքով 2015թ.-ին մեր արտահանումը կտրուկ անկում էր գրանցել: Սպիրտային խմիչք և պահածո արտադրողները դադար էին վերցրել՝ հասկանալու համար, թե զարգացումները ուր են տանում: Որից հետո որոշակի ակտիվացումը ներկայացվում է, որպես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետևանք:

Մի քանի բառ էլ ՌԴ վարչապետի եզրափակիչ խոսքի վերաբերյալ. Դմիտրի Մեդվեդևը խոսում է առավելապես գյուղատնտեսության ոլորտում հարաբերություններ ձևավորելու մասին, մասնավորապես՝ գյուղատնտեսական տեխնիկայի գնման կամ համատեղ արտադրություններ կազմակերպելու, ջերմոցային տնտեսությունների և համատեղ վերամշակող ձեռնարկությունների ստեղծման մասին: Միանշանակ է, որ ցանկացած երկրում կատարվող ցանկացած ներդրում օգուտ է: Հայաստանի գյուղատնտեսությանը տեխնիկա և սարքավորումներ միանշանակորեն պետք են: Հանրապետությունում եղած 14000 տրակտորից միայն մոտ հազարն է, որ մինչև 10 տարեկան է: Մնացածը 25-ից 60 տարեկան է, վաղուց ֆիզիկապես ու բարոյապես մաշված: Հետևաբար գյուղտեխնիկա պետք է, չնայած թերևս ամիսներ առաջ պաշտոնական (նախկին գյուղնախարարի) մակարդակով հայտարարվում էր, որ հանրապետությունում գյուղտեխնիկայի խնդիրը լուծված է: Վերապահումով ընդունենք այս հարցի կարևորությունը, բայց դարձյալ անհասկանալի է սա տեսնել որպես վարչապետների թիվ մեկ քննարկման թեմա:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններ հիմնելուն. տնտեսության այս ճյուղը այսօր Հայաստանում գրեթե ՏՏ ոլորտին համահավասար արագությամբ աճող ճյուղ է: ՏՏ ոլորտին անհաղորդ հայ փողատերերը (ոչ միայն Հայաստանի) միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում հենց ջերմատնային ոլորտում: Վերջին երեք-չորս տարիներին ջերմոցային տնտեսությունը մեզանում աննորմալ ու բոլորովին չկանոնակարգված զարգանում է, որն ընդամենը մի քանի տարուց լուրջ պրոբլեմներ է ստեղծելու տնտեսության մեջ (դրան կանդրադառնանք առանձին): Այնպես որ՝ այս ճյուղը հաստատ առանց ռուսական ներդրումների էլ «յոլա կգնար»:

Մշակող արդյունաբերության ոլորտն էլ, համեմատած թե՛ տնտեսության և թե՛ գյուղատնտեսության մյուս ճյուղերի հետ, առաջատարներից մեկն է և գտնվում է մեր պետական այրերի համակ ուշադրության կենտրոնում (նայեք, թե գինու ու կոնյակի քանի գործարան կա, քանի՝ պահածոյի, և ովքեր են դրանց տերերը):

Ինչպիսի ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ՝ կերևա հետագայում, ինչպես կազդի իր հետագա գործունեության վրա՝ կերևա թերևս ավելի շուտ:

Մի շատ կարևոր բան, սակայն, երևում է արդեն հիմա. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մեկնաբանությամբ՝ հանրապետության վարչապետը կամ նախագահը զբաղվածության պատճառով է, որ չեն մասնակցել համաշխարհային ամենաբարձր մակարդակի տնտեսական հարթակի՝ Դավոսի համաժողովին: Նախկին վարչապետը, թերևս, իրոք նման համաժողովների համար անքան էլ «ժամանակ չուներ», սակայն ներկայիս վարչապետն էլ կարծես չի շտապում «ԱՊՀ տարածքից դուրս գալ համաշխարհային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում