Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ալիևը չի կարող վերականգնել գյուղը. նրա կողքին նշանավոր բարձունքներ ունենք. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, հունվարի 24-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ վերականգնել Արցախից Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղը: Որքանո՞վ է դա իրատեսական, թե՞ պարզապես ժողովրդին շեղելու միտում ունի:

– Ադրբեջանը վերջին 7-8 տարիների ընթացքում որդեգրել է մի մարտավարություն և այդ մարտավարությունը շարունակում է: Ո՞րն է այդ մարտավարությունը՝ իր հակառակորդի վրա հոգեբանորեն ազդել. ուզում է հայկական կողմի՝  ժողովրդի և բանակի հոգեբանական հավասարակշռության վրա ազդել: Սա հզոր զենք է, ինքը այդ խաղը սկսել է, պարտադրել է, մենք էլ դրա դեմ ոչինչ չենք անում: Փաստերով ասեմ. նախքան այդ դիպուկահարների գալը և զգալի չափով դիրքերին մոտենալը ինչո՞ւ մեր պաշտպանության նախարարությունը մատը մատին չտվեց և թողեց, որ մոտենան: Դա սկսվել է դեռևս 2001-2002թթ.-ից: Հետո սկսել են տեղադրել դիպուկահար և սկսել շարքից հանել մեր զինվորներին, անկախ նրանից՝ ով է, ինչ է, կապ չունի, բոլորին խփում են, երբ երևում են, ասենք՝ անզգուշորեն գլուխը հանելու կամ երևացող տեղում քայլելու դեպքում: Եվ տեսեք՝ տարեկան քանի տասնյակ մարդ խփելով՝ մեր  ժողովրդի, ինչու չէ՝ նաև մեր զորքերի մեջ հոգեբանական խախտում են փորձում տարածել:

Անդրադառնանք անցյալ տարվա ապրիլի գործողություններին. ապրիլյան գործողությունների ժամանակ իրենց հաջողվել է լայնամասշտաբ գործողությամբ գրավել Լելե Թեփե և Թալիշի բարձունքները: Դա մեզ վրա տնտեսական ազդեցություն չի ունեցել, այստեղ հեկտարը կապ չունի, կապ ունի կարծրատիպը, որ Ադրբեջանը կոտրել է: Այսինքն՝ մինչ այդ ունեին կարծրատիպ, որ իրենք դիրք վերցնել, դիրք գրավել չեն կարող, հիմա արդեն իրենց մոտ կոտրել են այդ կարծրատիպը: Մեզ մոտ հակառակը՝ մեր զոհեր տալու և դիվերսիոն գործողությունների հետևանքով մեր ժողովրդի մոտ կարծիք ձևավորվեց, որ կորցրել ենք դիրքեր և այդ դիրքերը հետ չենք կարող վերցնել: Եվ այդ գյուղը, որ ուզում են բնակեցնել, իհարկե՝ չեն կարող բնակեցնել, որովհետև դրա կողքին ունենք ևս մեկ բարձունք և էլի բարձունքներ ունենք, որտեղից հսկողության տակ է առնված այդ գյուղը: Չեն կարող բնակեցնել այն, բայց իրենք փորձում են իրենց ողջ բնակչությանը քաջալերել, որ պետք է այդպես կամաց-կամաց հետ վերցնեն դիրքերը:

Այդ հայտարարությունը ավելի շատ հայկական կողմի համար է արվում, քան իր սեփական ժողովրդի: Եթե ուզում եք իմանալ իր սեփական ժողովրդի վիճակը, ապա ասեմ, որ հայտարարություններին համահունչ չէ, քանի որ Ադրբեջանից բազմաթիվ քաղաքացիներ, հարյուր-հազարավոր մարդիկ հեռանում են ապրիլյան դեպքերից հետո, որովհետև վախ կա, որ նորից կարող է պատերազմ սկսվել, և նորից կարող են զոհեր լինել: Իհարկե, պաշտոնապես չի ասվում, բայց եթե մենք ունեցել ենք 94 զոհ, որոնց անուն առ անուն գիտենք, իրենք էլ գիտեն իրենց զոհերին անուն առ անուն, բայց այդ թիվը 1000-ից ավելի է, և իրենք գիտեն նաև, թե մենք ինչքան զոհ ենք տվել: Դրա համար երկրից հեռանում են, փախչում են, վախենում են, որովհետև եթե այդպիսի Լելե Թեփեներով  փորձեն, ինչպես իրենք են ասում, իրենց հողերը հետ վերցնել, ապա ամենաքիչը Ադրբեջանի բնակչությունից երկու անգամ շատ բնակչություն է պետք իրենց: Եվ այդ տեսակետից, իհարկե, Ալիևի որդեգրած այդ քաղաքականությունը ճիշտ չէ: Ալիևը մի ելք ունի ընդհանրապես՝ հաշտվել հայկական կողմի հետ, որ պատերազմ չլինի, որից հետո նոր կարելի է մնացած հարցերը լուծել, որովհետև պատերազմով հարցերը չեն լուծվում: Եթե որևէ մեկը փորձում է լուծել, դա իր դեմ է աշխատում, ինչպես 90-ականների սկզբին:

– Հայկական կողմը ինչպե՞ս պետք է արձագանքի:

– Ադրբեջանը, ինչպես նշեցի, երկու հիմնական նպատակ ունի՝ իր ժողովրդին գոտեպնդելու և նաև հայկական կողմին ընկճելու համար է դա անում, հոգեբանական ազդեցության իր մարտավարությունն է շարունակում: Բայց իրականում շատ դժվար է այնտեղ բնակվելը, որովհետև ներկայումս Թալիշն ավելի հեռու է իրենց կողմից գրաված դիրքերից, քան թե այս գյուղը՝ Կազախլարը, որը Ալիևը փորձում է բնակեցնել: Այսինքն՝ 1-1,5, ամենաշատը 2 կմ էլ մեզնից է հեռու այդ գյուղը, իսկ Թալիշը 2,5-3,5 կմ է հեռու:

Հնարավոր է, որ մարդ գտնվի՝ գնա այնտեղ ապրի, բայց նա չի կարող դուրս գալ, դաշտերում անվտանգ աշխատել, որովհետև, Աստված մի արասցե, եթե իրենք մի օր կրակեն, ապա մերոնք իրենց կկրակեն, այդ գյուղը կլինի կրակի տակ, իսկ ոչ ոք չի կարող կրակի տակ երկար ապրել:

– Պարոն Բադասյան, Արցախում սահմանադրական փոփոխությունների դեմ հանրաքվեի շտաբ է ձևավորվել: Ի՞նչ կարծիք ունեք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

– Ես անձամբ դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, ներկայիս Սամանադրությանը ևս դեմ եմ, որովհետև Արցախի տարածքների հարցը կոնկրետ չի նշվում այդ Սահմանադրության մեջ: Փոփոխվող Սահմանադրության մեջ նույնպես կոնկրետ չէ: Բացի դրանից՝ այդտեղ մի շարք նորմեր խախտված են, և նոր Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը չի հավասարակշռվում, այսինքն՝ ուժեղ նախագահական համակարգի դեպքում իշխանությունը չի հավասարակշռվում: Եվ սա է կարևորը. դրա համար դեմ եմ այս Սահմանադրության ընդունմանը և կիրառմանը: Բայց այստեղ ինձ համար Սահմանադրությունը հիմա երկրորդական հարց է, ինձ համար կարևորը պաշտպանության ամրապնդման և անվտանգության հարցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում