Monday, 08 06 2026
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում

ԵԽ-ն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին. Յագլանդ

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում հունվարի 26-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և ՀՀ Սահմանադրական դատարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին, որի ընթացքում կայացավ «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, վերոնշյալ աշխատության հեղինակ Գագիկ Հարությունյանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակը նշանավորվում է ՀՀ սահմանադրական լայնածավալ բարեփոխումներով, որոնք կոչված են Հայաստանում ավելի ամրապնդելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» աշխատությունը՝ համոզմունք հայտնեց, որ այն կարող է օգտակար ուսումնասիրություն հանդիսանալ ցանկացած պետության սահմանադրական արժեհամակարգում հիմնարար ազատությունների լիարժեք երաշխավորմանն ուղղված աշխատանքներում։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ելույթում հիշատակեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր` ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ԵԽ արժեքները պետական հասարակական կառույցներում և ազգային օրենսդրությունում ներդնելու և դրանք հետևողականորեն ամրապնդելու հաստատակամությամբ: Այնուհետև, նա ավելացրեց, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Գլխավոր քարտուղար Յագլանդն անդրադարձավ նաև եվրոպական չափորոշիչներին առավել համապատախանեցնելու նպատակով Հայաստանում ընթացող օրենսդրական նշանակալի բարեփոխումներին` գոհունակությամբ փաստելով, որ դրանք իրականանում են ԵԽ մասնագիտական մարմիններից մեկի` Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Գլխավոր քարտուղարը նաև կարևորեց ՀՀ քաղաքական ուժերի հետ փոխզիջման ճանապարհով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ներկայիս օրենսդրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության գործուն ներգրավվածությունը:

Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում Թորբյորն Յագլանդը նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետևողական հանձնառության շնորհիվ արձանագրվում է իրական առաջընթաց, որի մասին են փաստում ԵԽ մոնիտորինգային մեխանիզմները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում