Ինչպես գրում է The New York Times-ը, հղում կատարելով Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրություններին, ԱՄՆ-ում միջուկային ճգնաժամի ավելի մեծ հավականություն կա, քան Ճապոնիայում:
Գիտնականները կարծում են, որ վտանգը կապված է ատոմակայաններում օգտագործված հումքի պահեստների հետ: «Ռադիոակտիվ նյութերի ամենամեծ քանակությունը ամերիկյան ատոմակայանների օգտագործված ռադիոակտիվ նոյւթերի պահեստներում է: ԱՄՆ-ը միջուկային ճգնաժամից փրկելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ուտիլիզացնել այդ ամբողջը»,- ասել է ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբերտ Ալվարեսը:
Նա նշել է, որ այդպիսի պահեստներից մեկից ռադիոակտիվ նյութերի արտահոսքը նույնքան վտանգավոր է, որքան «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի բոլոր 4 ռեակտորներից տեղի ունեցածը: