Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եղբայրական Ուկրաինան այժմ կռվում է իր անկախությամ համար։ Ինչպես հաղորդւոմ է BELTA գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է գիտաշխատողների հետ հանդիպմանը։
«Մենք անկախությունը էժան գնով ձեռք բերեցինք․ բոլոր ժողովուրդները կռվել են, այսօր կռվում է եղբայրական Ուկրաինան։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի կռիվ լինի։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Մինսկի անկախության պայքարի գլխավոր ուղղությունն անցնում է էկոնոմիկայով, այլ ոչ թե ռազմական կամ քաղաքական ոլորտով։










































