Իտալիայի հյուսիսային Էմիլի-Ռոմանյե մարզում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է թռչնագրիպի երկրորդ բռնկումը:
Ինչպեսև նախորդ շաբաթ, կմորթեն հավերին, այս անգամ՝ 500 հազար ընտանի թռչունների: Գործողությունը տեղի կունենա Էմիլի-Ռոմանյեի սանիտարական և անասնաբուժական իշխանությունների վերահսկողության ներքո և կհամապատասխանի ԵՄ չափանիշներին: Իտալիայի ԱԳ նախարարությունը մշտապես տեղեկացնում է Եվրահանձնաժողովին թռչնի գրիպի հետ կապված իրավիճակի մասին:
Նշվում է նաև, որ մարդկանց՝ համաճարակով վարակվելու վտանգ առայժմ չկա, հաղորդում է Ria Novosti-ն:








































