Իրանի ԱԳ նախարարության պատվիրակությունը հաջորդ շաբաթ կուղևորվի Եմենի մայրաքաղաք Սանա՝ այդ երկրում Իրանի դեսպանատան աշխատակցին հնարավորինս շուտ ազատելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի՝ արաբական և աֆրիկյան երկրների գծով փոխարտգործնախարար Հոսեյն Աբդոլահյանը, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մենք տեղյակ ենք, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է Աբդոլահյանը:
Նրա խոսքով՝ Իրանի իրավական հարցերով կոմիտեն Սանա է մեկնում, որպեսզի լուծի Եմենում Իրանի դեսպանատան աշխատակցի ազատման խնդիրը:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ Եմենի իշխանություններն այս առումով անհրաժեշտ համագործակցություն կցուցաբերեն:










































